HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարո Եղնուկյան. «Իմ արդար դատաքննության իրավունքը կոպտորեն խախտվել է»

Ամալյա Մարգարյան

Վերաքննիչ դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի բողոքն՝ ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կայացման որոշման: Նախաքննության ընթացքում քննիչը մերժել էր Կարո Եղնուկյանի գործն առանձնացնել «Սասնա ծռերի» 14 անդամի գործից, Եղնուկյանը և իր փաստաբանը դիմել էին դատախազին, ով որևէ գործողություն չէր կատարել: Այնուհետև բողոքը քննվել է Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, որը ևս մերժվել է:

«Երկու դատական նիստով կարող է գործն անջատվել, որը չի խախտի նաև մյուս մեղադրյալների արդար դատավարության իրավունքը: Նկատել ենք, որ դատարանը շատ վերացական և անբավարար է ներկայացնում իմ բողոքի կարևոր հանգամանքները»,-դատարանի դահլիճում հայտնեց Կարո Եղնուկյանը:

Եղնուկյանը նշեց նաև, որ իր մեղադրանքի հիմքում դրված է հինգ հեռախոսազանգ, որից երեքը կնոջ հետ, իսկ մեկը՝ Վարուժան Ավետիսյանի: «14 մեղադրյալից միայն մեկն է իմ հետ մի քանի րոպեանոց հեռախոսազրույց ունեցել,  իսկ դատարանում վերծանված հեռախոսազանգերից բացի որևէ բան չկա»,-ասաց Եղնուկյանը:

Եղնուկյանը նշեց նաև, որ խախտվում է ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը. «Որպեսզի այս ամենը հասկանալի և շոշափելի լինի, դատարանը պարտավոր է հանուն արդարության այս հարցին նայել համեմատության մեջ: 4 տարի անիմաստ գնա-արի ՝դատարամից դատարան, քանի որ նախնական կալանքը որպես խափանման միջոց այս անարդար համակարգի սիրելի պատիժն է՝ մեղքը չապացուցված անձի նկատմամբ»,-հայտարարեց Եղնուկյանը, ապա ավելացրեց. «Յոթերորդ դասարանցուն էլ պարզ է, որ իմ հիմնարար իրավունքը՝ արդար դատավարության, կոպտորեն խախտվում է»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ նշեց, որ դատարանում «Սասնա ծռերի» 14 անդամի գործով նիստի ընթացքում գործն անջատելու մասին միջնորդությունը դեռևս չի քննվում, քանի որ դատավարության այդ փուլին չեն հասել:

Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի մերժման որոշումը հրապարակելուց հետո, Կարո Եղնուկյանը դիմեց դատավորին և հայտարարեց. «Հարգելի́ դատավոր, կշեռքները փոխելու ժամանակն է», իսկ նախագահող դատավոր Համբարձումյանը պատասխանեց. «Ժամանակը կփոխի»:

Հիշեցնենք, որ  Կարո Եղնուկյանը մեղադրվում է շենք-շինությունների զավթելուն և պատանդներ պահելուն օժանդակելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter