HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժորա Գևորգյանը սածիլում է ութերորդ սեզոնի բրոկոլին

Դիանա Ղազարյան Սարո Բաղդասարյան

Գևորգյանները արդեն չորրորդ տարին է` ջերմոցներում և բացօթյա հողատարածքներում բրոկոլի են աճեցնում։ Բրոկոլիի տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում։

Ընտանիքում բրոկոլիի աճեցմամբ ամենաակտիվը զբաղվում է 26-ամյա Ժորա Գևորգյանը։

Մասնագիտությամբ իրավաբանը ուսումը երրորդ կուրսում կիսատ է թողել.«Հասկացա, որ ավելի նպատակային է՝ գյուղատնտեսությամբ զբաղվեմ»։

Գյուղում բրոկոլիի աճեցումը սկսել են հորեղբոր և քեռու որդու հետ։

Ոչ ավանդական մշակաբույսը գյուղում առաջինը մշակել է Ժորայի քեռորդին՝ Արտակը: «Իր պրպտումների արդյունքն է»,-տնտեսությունը ցույց տալով՝ ասում է Ժորան։

Այս պահին ընտանիքը սածիլում է աշնանը հավաքվող բրոկոլին։ Այս օրերին ընտանիքը աշխատում է մինչ ուշ գիշեր՝ սածիլելով մարգերը։ Սածիլումը հովին են անում, որպեսզի գիշերվա ընթացքում բույսը կարողանա շնչել։

Գևորգյանները պատրաստ են ունեցած ծավալներից տասն անգամ ավել հողատարածքներում բրոկոլիի մշակմամբ զբաղվել, եթե պետությունը, ընկերությունները կամ որևէ մեկը պատրաստ լինի բանջարեղենը իրացնել, արտահանել։ Արտահանումը այս պահին իրենց ունեցած տնտեսությունը զարգացնելու ամենակարևոր նախապայմանն է։

Բրոլոկլին Հայաստանի համար համարվում է ոչ ավանդական մշակաբույս։ Դրա մշակմամբ հիմնականում զբաղվում են Արմավիրի և Արարատի մարզերում։

 

Մեկնաբանություններ (1)

GB
Green will bring health and wealth for Armenia!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter