HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24 տարի պատիժը կրող Արսեն Արծրունին դիմել է Սերժ Սարգսյանին

Ցմահ բանտարկյալ, 25-րդ տարին բանտում գտնվող Արսեն Արծրունին բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին և ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին՝ հայտնելով իր բողոքը պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերաբերյալ:

Նամակը, որը նա վերնագրել է բողոք, ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժան պրն. նախագահ

Սույն թվի հունիս ամսի 1-ին ուժի մեջ մտավ Ձեր 474-Ն հրամանագիրը, որը ՀՀ-ում սկիզբ էր դնում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու նոր համակարգին:

Ստորագրյալս, բոլորած լինելով ազատազրկման 24 տարիները, երեկ բախտը ունեցա անձամբ հանդիպել անկախ հանձնաժողով անունը կրող և Ձեր վերոնշյալ հրամանագրի համաձայն ձևավորված խմբին:

Նկատի ունենալով, որ այս նոր համակարգը խիստ խոցելի է, նրա գործունեության արդարացիությունը հիմնված էր մեծ մասամբ ՙանկախ հանձնաժողովի՚ անդամների անցկացման որակի, լրջության և պատասխանատվության գիտակցության վրա:

Առանց այստեղ անդրադառնալու մանրամասներին, որոնք, ըստ էության, ոչ ոքի չէին էլ հետաքրքրում, ցավով հայտնում եմ Ձեզ, որ վաղաժամկետի այս նոր համակարգը, իր հանձնաժողովի հետ միասին Ձեր հրամանագիրը խեղկատակության վերածելով և բացարձակապես կապ չունենալով դատապարտյալի հետագա ռիսկայնության ազնիվ ու ճշգրիտ գնահատման իրենց վստահված գործառույթի հետ, պատժի իրականացման ոլորտում մի նոր իրավական կեղծիք են ստեզծել:

Դժբախտաբար, այդ կեղծիքը Ձեր անունից է իրականացվում: հաշվի առնելով այն, որ ՀՀ ԱՆ վերահսկողական և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պաշտոնեաներնն են այդ ՙանկախ հանձնաժողովի՚ անդամները, որոնց հանդիպել եմ երեկ, և հատկապես նկատի ունենալով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համակարգը, ներքաշված լինելով սույն կեղծիքում, փաստորեն զրկված է իր գործառույթը կատարելու հնարավորությունից, բողոքում եմ Ձեզ այն բանի համար, որ հարյուրավոր դատապարտյալների ու ինձ կանգնեցրել եք իրավական անելանելի վիճակի առաջ:

Խնդրում եմ, հարգարժան պարոն նախագահ, վերատեսության ենթարկել Ձեր հրամաններից բխող գործունեության բնույթը, ինչպես նաև հանձնաժողովի կազմերը՝ դրանք իսկապես անկախ դարձնելով:

Հարգանքով՝ Արսեն Արծրունի»:

 

Մեկնաբանություններ (1)

Էդմոն
Ես հավատում եմ,որ Նախագան կկարքադրի և այդ հանձնաժողովը առանձնապես ծանր հանցանք կատարած և երկար տարիներ պատիժ կրող դատապարտյալներին դրական եզրակացություն կտան,և դա Նախագահի կողմից Մեծ մարդասիրական քայլ կլինի!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter