Չորեքշաբթի, 26 հուլիսի

Դիջեյից մինչև Շառլ Ազնավուր. ձմերուկի 5-րդ փառատոնը Կարապի լճում (ֆոտոպատմություն)


Տրդատ Մուշեղյան

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում Կարապի լճին հարակից տարածքում տեղի ունեցավ ձմերուկի արդեն ամենամյա դարձած փառատոնը, որն անցկացվում էր հոբելյանական 5-րդ անգամ: Երևանի 12 վարչական շրջանների տաղավարներում մասնակիցները ներկայացնում էին ձմերուկի ձևավորման, զարդարման և մատուցման սեփական մոտեցումները:

Միջոցառումը մեկնարկեց ձմերուկների երթով, որի մասնակիցները Տիկնիկային թատրոնի ներկայացուցիչներն էին։

Ձմերուկները սառը վիճակում հյուրասիրելու ավանդական սովորության համաձայն՝ դրանք դրվել էին ջրում, տվյալ դեպքում՝ Կարապի լճում։ Այդ տեսարանը շատ էր ուրախացրել փոքրիկ տղային։

Օրվան համահունչ էր նաև մասնակիցների հանդերձանքը, որոնք ցանկանում էին առավել ներկայանալի լինել և դեպի իրենց տաղավարները գրավել այցելուներին։

Որոշ մասնակիցների խոսքերով՝ իրենք առաջնորդվում են օլիմպիական սկզբունքով և մասնկացում են ոչ թե ինչ-որ մրցանակային տեղ գրավելու, այլ սեփական ձեռքի աշխատանքները այցելուներին ներկայացնելու համար։ Նրանք նշեցին, որ շեշտը դրել են յուրօրինակության և ջերմ հյուրասիրության վրա։

Տաղավարներից մեկում չէին մոռացել նույնիսկ ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրին, որի կողքին Փարիզի խորհրդանիշ հանդիսացող Էյֆելյան աշտարակն էր։

Միջոցառումից անմասն չէին մնացել նաև երեխաները։ Ոմանք մասնակցում էին ձմերուկների ձևավորմանը, իսկ ոմանք ուղղակի եկել էին համտեսելու։

Երեխաներից բացի, հյուրասիրվելիք ձմերուկից ցանկանում էին օգտվել նաև մեծահասակները, որոնց թվում կային նաև զբոսաշրջիկներ։

Ամեն դեպքում ձմերուկի փառատոնի ընթացքում ժպիտն անպակաս էր մարդկանց դեմքերից։

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Helen17:48 - 19 հուլիսի, 2017
Very cool! I love the sculpted watermelon!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։