HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևային կայանի կառուցման նախաորակավորման փուլը հաղթահարել է 10 մասնակից

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 առաջին արևային համակարգային 55 մեգավատ հզորությամբ կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլին կմասնակցի 10 ընկերություն և կոնսորցիում։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ նախաորակավորման հայտերի տեխնիկական, ֆինանսական և իրավական գնահատման արդյունքում այդպիսի որոշում է կայացրել գնահատող հանձնաժողովը։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, նախաորակավորման հայտ ներկայացրած մյուս 10 մասնակցի մրցութային փաթեթները չեն բավարարել առաջադրված պայմաններին։

Մրցույթի երկրորդ փուլ են անցել նիդեռլանդական, ամերիկական, կորեական, գերմանական և մի շարք այլ երկրներ ներկայացնող հայտնի ընկերություններ (TBEA Xinjiang Sunoasis Co., Ltd, China –Subsolar Energy Holding LLC, the Netherlands, Phelan Energy Group Limited, South Africa –Korea Electric Power Corporation, Shapoorji Pallonji Infrastructure Capital Company Private Limited, India  – Risen Energy Co. Limited, China, Metka, Greece –Energy Phoenix, Lebanon, Access Infra Central Asia Limited, U.A.E  – Eren Renewable Energy S.A., France – TSK Electronica, Spain, Fotowatio Renewable Ventures B.V, Netherlands,  –FSL Solar S.L., Country: Spain, Acciona Energia S.A.U., Spain, Building Energy Development Africa, Italy  –H1 Holdings (Pty) Ltd, South Africa, Sky Power Global, Cayman –Enerparc Projects GMBH, Germany, CountourGlobal LP, Cayman Islands)։

«Այս փուլում նախաորակավորման մրցույթն անցած մասնակիցները կմրցեն գնային առաջադրանքի  շուրջ։ Նախապատվությունը կտրվի այն ընկերությանը կամ կոնսորցիումին, որը կներկայացանի ամենացածր և մրցունակ գնային առաջարկը»,-նշել է Հայկ Հարությունյանը։

Երկրորդ փուլի մրցույթը կհայտարարվի ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին և կմեկնարկի կայանի կառուցումը։

Ակնկալվում է, որ արդեն 2018թ. կսկսվի 55 մեգավատ հզորությամբ առաջին արևային համակարգային կայանի շինարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter