HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարն առաջարկել է մշակել ավտոկայարանների զարգացման ծրագիր

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Աբովյանի և Հրազդանի ավտոկայարաններ։ 

Աբովյան քաղաքի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում։  Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է։

Տնօրենը նշել է, որ ավտոկայարանը հիմնականում որպես կայանատեղի է ծառայում Երևան գնացող ու վերադարձող ավտոբուսների համար։ Երբեմն մոտակա շենքերից են ուղևորներ լինում, բայց հիմնական մասը քաղաքային կանգառներում է սպասում, որովհետև ավտոկայարանը բնակելի թաղամասերից հեռու է։ Միջմարզային և ներմարզային տրանսպորտն էլ, ըստ ուղղությունների,  քաղաքի ծայրամասերից է մեկնում։

Ավտոկայարանի տարածքը նպատակային օգտագործելու նպատակով նախարարն առաջարկել է  մշակել  ավտոկայարանի զարգացման ծրագիր և հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ բոլոր երթուղիները ավտոկայարանում կենտրոնացնելու համար։

Հրազդանի  նախկին ավտոկայարանի տարածքը վաղուց իր նպատակին չի ծառայում։ Շենքի մի մասը վարձակալությամբ է տրված, մյուս մասը՝ վերականգնման ու վերանորոգման կարիք ունի։

Նախկինում տրանսպորտային ցանցն այնպես էր նախատեսված, որ քաղաքային տրանսպորտի երթուղիները ավտոկայարանի մոտով էին անցնում։ Հիմա միջմարզային և ներմարզային տրանսպորտը կայանում է ավելի խիտ բնակեցված թաղամասին մոտ տարածքում, բնակիչներին առավել հարմար վայրում։

Այստեղ ևս նախարարը հանձնարարել է դիտարկել ավտոկայարանի հետագա գործունեության հնարավորությունները։

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է նաև Ծաղկաձոր, որտեղ քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ քննարկվել են երթուղային ցանցին և ճանապարհների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter