HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է 19 տոննա ավտոմեքենայի յուղի ապօրինի ներկրումը հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակում է խիստ հսկողությունը ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը:

Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության  վարչությունների աշխատակիցներն, օրերս օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնում «Լուս    88» ընկերությանը պատկանող բեռի զննությամբ հայտանբերել են ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված 19 տոննա ավտոմեքենայի յուղ՝ առանց ակցիզային դրոշմավորման: Բեռն, ի դեպ, հաշիվ ապրանքագրում ներկայացվել է որպես լվացող միջոց:

Փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը  լուծելու համար:

2015 թվականին գրանցված այս ընկերությունը, համաձայն ՊԵԿ-ի հարկ վճարողների տեղեկությունների, ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ է մատուցում:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ընկերության սեփականատերը և տնօրենը 29-ամյա Լուսինե Անդրանիկի Ավետիսյանն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter