HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն: 

Այսպես, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու հարցում իրեն օգնելու պատրվակով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցը, չարաշահելով վստահությունը, 2016 թվականի աշնանն իրենից խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7.648.000 դրամ գումարին համարժեք ԱՄՆ դոլար և հափշտակել այն:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter