HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում զբոսաշրջությունն աճ է գրանցել

2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Արցախի զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունը:  ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով 2017 թվականի հունվար –հունիս ամիսներին Արցախում գրանցվել է 26 տոկոս օտարեկրկյա զբոսաշրջիկների քանակի աճ,  2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ/ 2016 թվականի համեմատ այն կազմել է 46%/:

Այցելությունների քանակն ավելացել է նաև հիմնական զբոսաշրջային վայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել ավելի քան 5000 այցելու՝ ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվարկային գնահատականներով զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ /աճը կազմել է 35 տոկոս/:

Նշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար, բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter