HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնության հատուկ պահպանվող տարածքներում սահմանվել է պահպանության խստացված ռեժիմ

Հաշվի առնելով հանրապետության տարածքում առաջիկայում սպասվող բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, 2017թ. հուլիսի 17-ին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, համաձայն որի` բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ԲՆ-ն: 

Հանձնարարվել է պետական ոչ առևտրային կազմակերպություններում առկա հրդեհային կանխարգելիչ տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի և շուրջօրյա հերթապահության ընթացքում արձանագրված հրդեհների դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել նախարարին և համապատասխան պետական մարմիններին:

Բնապահպանության նախարարությունը միևնույն ժամանակ հանդես է եկել ազգաբնակչությանն ուղղված կոչով. զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ինչպես նաև ցորենի հնձած դաշտերում խոտի խոզանների այրումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter