HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհական ընկերությունն ուզում է թռչնաբուծության ոլորտում ներդրումներ անել և ներկայացնել Power end gold SAR ընկերության արտադրանքը Հայաստանում

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ընդունել է լեհական SAR ընկերության խորհրդի նախագահ Յաչեկ Ժոզեֆչուկին: Նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: 

Յ. Ժոզեֆչուկը նշել է, որ իրենք Հայաստանում են երկու նպատակով` քննարկելու Հայաստանում թռչնաբուծություն ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորությունը և Հայաստանում ներկայացնելու բացառիկ էներգետիկ խմիչքների արտադրությամբ զբաղվող Power end gold SAR ընկերության արտադրանքը, որը պրեմիում դասի ըմպելիք է և պատրաստված է բնական հումքով:  

Թռչնաբուծության ոլորտում ներդրումային ծրագիրն իր մեջ ներառում է լեհական կողմից 80 տոկոսի ներդրում, մնացած 20 տոկոսը՝ տեղական գործընկերոջ կողմից: Սա կոմպլեկտ համակարգված ծրագիր է` սկզբից մինչև վերջ և իր մեջ ներառում է կերի ատադրություն, ֆերմա` հավաբներով, սպանդանոց, հավի մասնատում, վերարտադրություն, երշիկեղենի արտադրություն: Կերի արտադրության համար նախատեսվող հումքի 80 տոկոսը ևս պետք է լինի տեղական: Ընդ որում, որպեսզի առաջացած թափոնները չկորչեն,  առաջարկվում է բիոգազային համակարգի ստեղծում: Ներդրումները կարելի է սկսել 25 մլն դոլարից և ավելի բարձր ներդրումներ կատարել:

Նշելով, որ լեհական ընկերության համար Հայաստանը արտահանման երեք շուկաներ է բացում` ռուսական, իրանական և չինական, լեհական կողմն առաջարկել է քննարկել նաև նոր գործարանի ստեղծման պարագայում այն Իրանի հետ սահմանակից` ազատ տնտեսական գոտու տարածքում տեղակայելու հնարավորությունը:  

Տ.Խաչատրյանը շնորհակալություն  է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ առաջարկը կգտնվի նախարարության ուշադրության կենտրոնում և կարվի հնարավորինը այն  իրականություն դարձնելու համար:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել հանդիպում հայկական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ լեհական կողմը կներկայացնի ամբողջ բիզնես ծրագիրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter