HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքը» հանդիպման է հրավիրում սեւանցիներին

Սեւանը Հայաստանի կարեւոր զբոսաշրջային կենտրոններից է, գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Այստեղ տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում: Համենայնդեպս՝ Սեւան քաղաքը Հայաստանի աղքատ, չխնամված քաղաքներից է, որտեղ բացակայում են տարրական ենթակառուցվածքներ` զբոսաշրջիկներին անհրաժեշտ: Արտագաղթը զբոսաշրջային այս կենտրոնից նույնպես մեծ է:

«Հետքը» Սեւան քաղաքի բնակիչներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, ավագանու անդամներին հրավիրում է հանդիպում-քննարկման` պարզելու, թե ինչու պատշաճ կերպով չի զարգանում քաղաքը, որոնք են հիմնական խնդիրներն ու խոչընդոտները, ինչու են մարդիկ այստեղ աղքատ, երբ տուրիստների եւ տեղացի հանգստացողների հոսքը ամռան ամիսներին չի դադարում, ինչ բյուջե ունի քաղաքը եւ ինչպես է այն ծախսվում:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 12-ին, ք. Սեւան, Սայաթ-Նովա 16/13 հասցեում` «Բոհեմ» արվեստանոց-թեյարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter