HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անչափահաս Էդգարն ու Նվերը օգնում են ընտանիքին

Դիանա ՂազարյանԼարիսա ՓարեմուզյանՍարո Բաղդասարյան

Հագվեցի Դանիելյանների ընտանիքում 10 երեխա կա՝ 7 տղա, 3 աղջիկ։ Նրանցից 8-ը անչափահաս են, դուստրերից 2-ը՝ ամուսնացած։

Տասը հոգանոց ընտանիքին, ինչպես նաև տան հարևանությամբ բնակվող տատին պահում են ընտանիքի հայրն ու տղաները։ Աշխատող տղաներից ավագը 21 տարեկան է։ Սահմանապահ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է։ Իսկ երկու անչափահասները գումար են վաստակում համագյուղացիների այգիներում գործ անելով, իրենց ունեցած խոտը վաճառելով։

Երեխաների մոր՝ Նադյայի փոխանցմամբ` ամիսներ առաջ ընտանիքի նպաստը կտրել են, որովհետև 21-ամյա որդին աշխատանքի է անցել՝ որպես զինծառայող։

Մեր այցի ժամանակ էլ տղաները տանը չէին։ 17-ամյա Նվերն ու 14-ամյա Էդգարը դաշտում խոտհունձ էին անում, որ հավաքած խոտը վաճառեն։ Խոտի գնորդն արդեն կար: «17 տարեկան երեխա ա, գնացել, ուրիշի համար խոտ ա կապում, որ փող աշխատի»,- ասում է մայրը։

Տղաները, բացի խոտ հնձելուց, ժամավճարով աշխատում են համագյուղացիների մոտ։ Չեն դժգոհում, ասում են՝ «հավեսով» են գործ անում։ Երբ գնացինք դաշտ, տղաներն արդեն գործն ավարտել էին։ Խոտը հնձել, սպասում էին` մեքենան գա, տուկեր սարքի, որ խոտը բարձեն, հասցնեն գնորդին։

Նվերը սովորում է ուսումնարանում, ապագա զոդող է։ Էդգարն էլ իններորդ դասարանում է։ Աշխատած ամբողջ գումարը մորն են տալիս, փոքր քույրերի համար խաղալիք գնում։

Մեկնաբանություններ (2)

Մոսի
Այդ չարքաշ երեխեքը այսօր ծանր աշխատում են խաղալու փոխարեմ, վաղն էլ սահմանին կգանգնեն: Գյուղն է երկրի հիմքը, վաղուց է հայտնի: Դրա համար էլ մեր այսօրվա նազարները հենց հիմքից են քանդում: Հագվի ու Կաճաճկուտ կպած փհկ - են ուզում շինեն ու ժողովրդին ջրից զրկեն, հարեւան Արդվի էլ սուգ ու շիվան է՝ այնտեղ էլ սար ու անտառն են ուզում ավերել որ ոսկի հանեն՝ http://hetq.am/arm/news/80584/ete-osku-hanqy-khangarelu-e-mer-malinayin-nshanakum-e-amen-inchi-kkhangari-usumnasirvelu-en-shekaxbyuri-osku-pasharnery.html
Լուսիկ
Ապրեք երեխեք: Ճիշտ եք, որ հույսը չեք դրել ուրիշների վրա. դուք իսկական տղամարդիկ եք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter