HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի՝ ընկուզենու ծառից կախված վիճակում

Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վայոց Ձորում 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

2017 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 10:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Եղեգնաձոր քաղաքի «Ղռեր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի՝ հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է մոտ 35 տարեկան տղամարդու դի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին: 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Կոմիտեն տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ (1)

ruzan
,,լավ,, կյանքից է, գետինը մտնեն ղեկավարները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter