HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

9 կազմակերպություն 50 տոկոսի չափով կազատվի անշարժ գույքի հարկից

Կառավարության այսօրվա որոշմամբ 9 կազմակերպություն 2018 թվականի հունվարի 1-ից 50 %-ի չափով կազատվի անշարժ գույքի հարկից։ Կազմակերպությունների ցանկը գործադիրի նիստում հաստատվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի առաջարկով։

Ինչպես նշվում է նախագծում՝ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունվել է Հարկային նոր օրենսգիրք, որով կառավարության առաջարկով պետք է հաստատվի նաև անշարժ գույքի հարկից 50 %-ի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը, քանի որ ուժը կորցված է ճանաչվելու նաև հողի հարկի 50 %-ի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատող կառավարության համապատասխան որոշումը:

Այսպիսով՝ անշարժ գույքի հարկից 50 %-ով կազատվեն Արմավիրի մարզի Նալբանդյանի փորձարարական բազան, Էջմիածնի փորձարարական տնտեսությունը, Երասխահունի փորձարարական կայանը, Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսությունը, Լոռու մարզի Ստեփանավանի գոտիական փորձարարական կայանն ու Սպիտակի հակաէռոզիոն հենակետը, Արարատի մարզի Դարակերտի փորձարարական տնտեսությունը, Կոտայքի մարզի Բալահովիտի ուսումնափորձարարական տնտեսությունը, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ն։

Հիշեցնենք, որ Վարդան Արամյանի առաջարկով հունիսի 7-ին կառավարությունը 12 անուն օբյեկտի կրկին ազատել էր անշարժ գույքի հարկից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter