HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Վագա-ֆարմ»-ն ու «Նատալի ֆարմ»-ը երեք տարով լիցենզիա ստացան

«Վագա-ֆարմ» և «Նատալի ֆարմ» ընկերությունները երեք տարով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզիա ստացան։

Կառավարությունը ընկերություններին լիցենզիաներ տալու որոշում ընդունեց այսօրվա նիստին` չքննարկվող կարգով, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի առաջարկով։

Որոշման նախագիծը ներկայացվել է արդարադատության նախարարությանը, ոստիկանությանը, ազգային ավտանգության ծառայությանը, վերջիններից առաջարկություններ և դիտողություններ չեն հնչել։

Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Իրավաբանական անձանց ռեգիստրում «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիրներ են նշված Վահե Վարսանյանն ու Արտաշես Գրիգորյանը, ընկերությունը գրանցվել է 2000 թվականին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter