HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԾԿՀ-ն արևային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել ևս 7 ընկերության

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արևային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել ևս 7 ընկերության։ Դրանք են՝ «Սոլար Փրոդակշնը», «Ռեպ Քուռը», «Ռապիդա» ինտերակտիվ համակարգը», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Սոլ էներջին», «Ջիէյչ Էներջին», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.»-ն։

Կայանները նախատեսվում են կառուցել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի վարչական տարածքներում։ Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2038թ.։ Բոլոր յոթ կայանները պետք է գործարկվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում։  

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդհանուր առմամբ տրամադրվել է մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային համակարգային կայանի կառուցման 11 լիցենզիա։ Նախնական հաշվարկներով` նման մեկ կայանի կառուցման ներդրումային արժեքը հասնում է 1 մլն դոլարի։

Այս կայանների գործարկումով կավարտվի ծրագրի առաջին փուլը։ Արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի գնահատել երկրորդ փուլում կառուցվելիք արևային համակարգային կայանների ինչպես հզորությունների սահմանաչափերը, այնպես էլ սակագները։

Նախարարությունը հիշեցնում է, որ ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսված է կառուցել այդպիսի կայաններ՝ գումարային 10 մեգավատ հզորությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter