HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Դավիթ Գյուրջյանին արգելեցին ջրի շշով մտնել նիստերի դահլիճ

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստին` ընդմիջման ընթացքում, Արամ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանին դատական կարգադրիչներն արգելում էին պլաստմասե շշով ջուր տանել նիստերի դահլիճ` պնդելով, որ արգելված իր է:

Փաստաբանը պնդում էր, որ չկա որևէ օրենք, որն արգելում է ջրով շիշ մտցնել նիստերի դահլիճ: «Սահմանադրության մեջ գրված է, որ ես կարող եմ անել այն, ինչ Սահմանադրությամբ արգելված չէ: Բերեք այդ օրենքը, սա բոլոր սահմանները անցնում է, սա նպատակային խոչընդոտ է փաստաբանների նկատմամբ, որ մեզ հնարավորություն չտրվի մտնել նիստերի դահլիճ»,- հայտարարեց Դավիթ Գյուրջյանը:

Կարգադրիչները պնդում էին, որ արգելում են` ելնելով անվտանգության նկատառումներից:

«Այս պահին դատական կարգադրիչները պետք է որոշեն արգելված իրերի ցանկը, որը կարող է վնասել դատավարության անդամներից որևէ մեկին: Շիշը դիտարկում ենք որպես այդպիսին»,- հայտարարեց դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Դահլիճում ներկա գտնվող ամբաստանյալների աջակիցներից մեկը հարց ուղղեց` իսկ այդ դեպքում` կոշիկնե՞րը: Փոլադյանն ասաց` ինքներդ ենթադրություն արեք:

Դատական դեպարտամենտի ղեկավարը հայտնեց նաև, որ փաստաբանին կտրամադրվի ջուր և բաժակ և ավելացրեց, որ կարգադրիչի գործողությունը անօրինական չէ: Փաստաբանը նշեց, որ դրա կարիքն ինքը չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter