HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. «ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն անցել է իր պաշտոնեական լիազորությունները»

Հատուկ քննչական ծառայությունում Յ. Մ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի՝ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ:

ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ` Յ. Մ.-ն 2017 թվականի հունիսի 28-ին հաղորդում է տվել, որ 2011 թվականին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործով որոշում է կայացվել արգելանք կիրառել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի վրա: Սակայն ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի հակադիր կատարողը, առանց դատարանի որոշման և պատշաճ կարգով իրեն ծանուցելու, ապօրինի արգելանք է դրել նաև իր աշխատավարձի ու կենսաթոշակի վրա՝ շուրջ երեք տարի /մինչև նշված գործով դատարանի վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը/ իրեն ու ընտանիքի անդամներին զրկելով այդ գումարների տնօրինման իրավունքից:

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter