HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներմուծումն ավելի արագ տեմպով է աճում, քան արտահանումը

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2.8 մլրդ դոլար, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 24%-ով աճել է։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության  (ՀՀ ԱՎԾ) հրապարակումից։

Վեց ամսում Հայաստանից արտահանվել է շուրջ 994 մլն դոլարի ապրանք։ Դա 21%-ով գերազանցում է 2016-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։

Ավելի մեծ տեմպով աճել է ներմուծումը։ Առաջին կիսամյակում այն կազմել է 1.821 մլրդ դոլար՝ աճելով 25.8%-ով։

Վերջին հինգ տարիների առաջին կիսամյակների կտրվածքով արտահանման ցուցանիշն ամենաբարձրն է, իսկ ներմուծումը դեռևս զիջում է 2014-ի մակարդակը։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

 

Հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՀ արտահանումն աճել է 20.6%-ով, իսկ ներմուծումն, ըստ ճշգրտված տվյալների՝ 1.1%-ով։ 

Կիսամյակային տվյալները, թե ինչի հաշվին են աճել ներմուծումն ու արտահանումն այս տարի, կհրապարկվեն շուրջ տասը օրից։

Մեկնաբանություններ (1)

kkt
Considering there has been a significant drop in trade in the last two years, and that the shadow economy has been squeezed, would it not be more accurate to show figures for the last 4 or 5 years? we had real term drops of 20% in 2016, showibg an increase now from a lower base rate gives the wrong impression. secondly, companies which have had stable turnover have showed increased turnover by the books, as the tax office over the last two years has come down hard on the shadow economy. these two factors are vital to show real term changes over the last 3 or 4 years.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter