Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Մեկնարկում է Մնջախաղի միջազգային փառատոնը



Վաղը Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը, որը կշարունակվի մինչ հուլիսի 26-ը։ Այս տարի փառատոնի մասնակից հյուրերը եւ թատերախմբերը ներկայացնում են Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան, Ռուսաստանը, Բանգլադեշը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Փառատոնային չորս օրերի ընթացքում, բացի հիմնական մաս կազմող ներկայացումները, նախատեսված են նաեւ վարպետության դասեր, որոնք անցկացվելու են ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրացի հյուրերի կողմից։

Փառատոնային ծրագրի ուշագրավ իրադարձություններից մեկը «Դոն Քիշոտ» ներկայացումն է, որը Բեռլինի եւ Ստեփանակերտի թատրոնների երկու դերասանների համատեղ աշխատանքն է (հուլիսի 24-ին՝ ժամը 20։30-ին)։

Հավելենք, որ փառատոնն այսուհետ անցկացվելու է ամեն տարի։

Ստորեւ կարող եք ծանոթանալ փառատոնի քառօրյա ծրագրին։

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ