HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Րաֆֆի Ստեփան Ինճեյանը

Ֆրանսիայում մահացել է Ֆրանսիայի Հայ Ազգային Շարժման (MNA) և նրա պաշտոնաթերթ՝ «Հայ Պայքարին» աշխատակից Րաֆֆի Ինճեյանը։ 

«Հայկական Ժողովրդական Շարժում»-ի կենտրոնական խորհուրդը հայտնում է․ «Խոր վշտով տեղեկացանք նվիրյալ հայորդի՝ Րաֆֆի Ստեփան Ինճեյանի վաղաժամ մահվան մասին, որը տեղի ունեցավ հուլիսի 21-ին, 63 տարեկանում, Ֆրանսիայում:

Հանուն տարագիր հայության ազատագրման Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ԱՍԱԼԱ-յի ծնունդով և նախաձեռնած պայքարով Սփյուռքի տարբեր գաղթօջախների զիրար անծանոթ հայորդիներ, առանց նախապես մշակված ծրագրի կազմակերպվեցին և աշխարհի տարբեր ծայրերում, հիմնեցին Ժողովրդային Շարժումներ: Այդ նվիրյալ երիտասարդների փաղանգին է պատկանում նաև Րաֆֆի Ստեփան Ինճեյանն, ում համար անարդարությունը անընդունելի էր, իսկ Հայրենիքը սրբություն: Րաֆֆիի ազատատենչ ոգին ու լուսանկարչական արվեստը, նրան միացրին Ֆրանսիայի Հայ Ազգային Շարժման (MNA) և նրա պաշտոնաթերթ՝ «Հայ Պայքարին»:

Հանուն իր ժողովրդի արդար դատի Րաֆֆին որոշ ժամանակ նաև բանտարկվեց Ֆրանսիայում, սակայն դա ոչնչով չթուլացրեց, այլ ընդհակառահը՝ ամրապնդեց նրա հավտքը իր ընտրած ուղղու և պայքարի հանդեպ: Նույն այդ հավատքի և մեծ հայրենասիրության շնորհիվ, 1980-ականներին, նա հասավ մինչև ԱՍԱԼԱ-յի բանակավայր, իսկ ավելի ուշ Արցախ:

Այսօր, դժբախտաբար, լքել է մեզ սիրելի Րաֆֆի Ստեփան Ինճեյանը, մեծ ցավ պատճառելով բոլորիս:

Այս տխուր առիթով մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի ծնողներին, այրուն՝ տկն. Քրիստինեին, որդիներին՝ Տիգրանին և Վանիկին, մոտ ու հեռու հարազատներին և պայքարի բոլոր ընկերներին»։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter