HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ջրամբարի մոտ հայտանաբերվել է կորած տղամարդու հագուստը, նրան փնտրում են

Գիշերը՝ ժամը 00:17-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ  36-ամյա անձը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել։

Կորած անձին գտնելու նպատակով սկսվել են որոնողական աշխատանքներ, որոնք, ժամը 03:03-ին՝ մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով, դադարեցվել են։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Կառնուտի համայնքապետ Արծրունի Գաբոյանը՝ դեռևս հստակ տեղեկատվություն չկա, քաղաքացին ջրահեղձ է եղել, թե ոչ, քանի որ որոնողական աշխատանքները մեկ ժամից պետք է վերսկսվեն։

Գևորգյանը գյուղում նախրապան է աշխատել։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ որդու հետ գնացել է դաշտեր։  Գյուղապետի փոխանցմամբ՝ երեխան գնացել է անասունների հետևից, վերադարձել ու տեսել է, որ հայրը չկա, միայն շորերն են ջրամբարի ափին։

Թեև տղամարդը գյուղում է բնակվում, սակայն Կառնուտում հաշվառված չէ։ Գյուղ է տեղափոխվել 5-6 տարի առաջ՝ աշխատելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter