HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վերջին մեկ տարում դոլարայնացման մակարդակը փոքր-ինչ նվազել է

Վերջին մեկ տարում դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազման միտում է գրանցել։ Այնուամենայնիվ, այն մնում է բարձր մակարդակում. ինչպես բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերում է գերակշռում ԱՄՆ դոլարն,  այնպես էլ՝ ներգրավված ավանդներում։   

Դոլարայնացման մակարդակը ցույց է տալիս, թե հայաստանյան  բանկերում եղած վարկերի ու ավանադների կազմում որքանն են դոլարով։  Կենտրոնական բանկը (ԿԲ) հանրապետությունում դոլարայնացման մակարդակը չափում է հինգ ուղղությամբ՝ հիմնված հենց ավանդների ու վարկերի ցուցանիշների վրա։ 

Ինֆոգրաֆիկայում այդ հինգ ուղղություններն են, որոնցից առավել հաճախ կարևորվում է D1-ն ու D2-ը։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, վերջին մեկ տարում հինգ ուղղություններով էլ նվազում է գրանցվել։ 

D1-ը, որը ցույց է տալիս Հայաստանի քաղաքացիների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը, նախորդ տարվա մայիսի դրությամբ 51.2% է եղել, իսկ այս տարվա մայիսի դրությամբ՝ 48.3%։ Այսինքն՝ մեկ տարում այն նվազել է 2.9 տոկոսային կետով։ 

D2-ը ցույց է տալիս, թե ընդհանուր ավանդների քանի տոկոսն է արտարժույթով։ Այս դեպքում, արտարժույթ ասելով, պետք է գլխավորապես նկատի ունենալ ԱՄՆ դոլարը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա մայիսի դրությամբ գտնվել է 61.6%-ի մակարդակում, այս տարվա մայիսի դրությամբ՝ 58.2% է։  Մեկ տարում նվազել է 3.4 տոկոսային կետով։ 

Դոլարայնացման բարձր մակարդակը Հայաստանի տնտեսությունը կախյալ վիճակում է պահում արտարժույթից։ Այն զգայուն է դառնում համաշխարհային շուկայում արժույթի տատանումների և հանքահումքի գների նկատմամբ։

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում (%)
Infogram

Հայաստանցիների մի մասը նախընտրում է իր խնայողությունները ոչ թե ի պահ տալ բանկերին ավանդների տեսքով, այլ՝ պահել կանխիկ եղանակով։ Դրանք հաշվի չեն առնվում դոլարայնացման մակարդակը չափելիս։ Դա արդեն դոլարայնացման «ստվերոտ» կողմն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter