HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակվում է ԱԻՆ-ի հիդրոմետ ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ

Հուլիսի 24-ին արտակարգ իրավիճակների նախախար Դավիթ Տոնոյանն ընդունել է  Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը:

ԱԻՆ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքները ծառայության արդիականացման և կարողությունների զարգացման համատեքստում:

Համաշխարհային բանկի կողմից գործուղված փորձագիտական խումբը կիրականացնի ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» գործունեության և կարիքների ուսումնասիրություն և վերլուծություն, ինչի արդյունքում կկազմվի ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ, որի միջոցով հնարավոր կլինի լուծել ծառայության օպտիմիզացիայի և թվայնացման խնդիրները:

Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծել է  «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կողմից վաղ ազդարարում իրականացնելու և կանխատեսումների ազդեցության վերլուծություն տրամադրելու կարևորությունը՝ նշելով, որ տվյալ կանխատեսման շահառուները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն՝ ստացված տեղեկատվության համապատասխան:           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter