HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառնուտի ջրամբարի արհեստական լճում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Այսօր՝ 14:20-ին, ջրափրկարարները Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կարեն Գևորգյանի դին և դուրս բերել:

Հիշեցնենք՝ հուլիսի 24-ին՝ ժամը 00:17-ին, տեղեկություն էր ստացվել, որ 1981 թ. ծնված Կարեն Գևորգյանը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կարեն Գևորգյանի հագուստը:

Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել առավոտյան՝ Ժամը 10:40-ին:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter