HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 3 անձի դանակահարությունը։ Մեղադրանք է առաջադրվել է 1 անձի:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 01:10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ կտրած-ծակած վերքերով՝ Ժ.Ղազարյանը՝ «որովայնի կտրած-ծակած վերք ձախից», Կ.Դերզիյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» և Է.Հարությունյանը՝ «որովայնի պորտի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջուղայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում,  ստեղծվել է քննչական խումբ:

Մարմնական վնասվածքներ ստացած 3 քաղաքացիները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ, առգրավվել տուժողների հագուստը, հարցաքննվել վկաներ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական  գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter