HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերը մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև ընթացող ստուգատեսներին և պաշտոնական հավաքներին

ՀՀ զինված ուժերը շարունակում են ակտիվորեն մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև ընթացող բոլոր ստուգատեսներին և պաշտոնական հավաքներին:

ԻՆչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, այդ շրջագծում Հայկական բանակի ներկայացուցիչները ներգրավված են Ղրղզստանի Հանրապետությունում հուլիսի 23-ից մեկնարկած 2-րդ համաբանակային ռազմամարզական խաղերին, որոնք կավարտվեն օգոստոսի 1-ին, ինչպես նաև հուլիսի 24-ից 28-ը Բորովիչիում (ՌԴ) ընթացող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների լավագույն մասնագետի «Հուսալի կողմնորոշիչ» մրցույթին:

Միաժամանակ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. պլանի համաձայն, ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետը հուլիսի 30-ին Ղրղզստանում կմասնակցի խորհրդի սպորտային կոմիտեի հերթական նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter