HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Համաձայն ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի` հուլիսի 18-22-ը 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների ու տեղակալների հավաքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Ուսումնական պարապմունքների ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել բոլոր օղակների հրամանատարների դերակատարության, ինքնակրթության, ինչպես նաև մասնագիտական որակների բարձրացման հարցերին:

Իսկ դասախոսությունների հիմնական շեշտադրումը վերաբերել է մարտական գործողությունների վերլուծության ու գնահատման հարցերին, պաշտպանության առավել հուսալի և արդյունավետ կազմակերպման նպատակով մարտական հենակետերում ներդրված նորարարական մոտեցումներին: Ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն ամրապնդվել են գործնական պարապմունքների ընթացքում: 

Ամփոփելով հրամանատարական հավաքների արդյունքները` զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը` շեշտելով պատրաստված հրամանատարի դերը զինված ուժերի զարգացման, առաջադրանքների կատարման ու մարտի վարման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter