HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարի տեղակալը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցներին

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։

Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, հանդիպմանը մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումերին, տարբեր ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ձևավորման շուրջ ընթացող աշխատանքներին, ԵՄ ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:

Փոխնախարար Նազարյանը շեշտել է, որ կյանքի է կոչվել է Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում արտացոլված հանձնառությունների մեծ մասը՝ դրանց լիակատար իրականացման առումով կարևորելով ակտիվ համագործակցությունը ինչպես ԵՄ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ:

Հյուրերի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով, որ Բաքվի ապակառուցողական ու սադրիչ քայլերը խոչընդոտում են դրանց։

Հայաստանի փոխարգործնախարարը պատասխանել է հրատապ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրակարգային հարցերի շուրջ նման ձևաչափով հանդիպումները շարունակական դարձնելու մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter