HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետին ներկայացրել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը:

ԻՆչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը, Կարեն Կարապետյանին զեկուցել են կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում գույքագրված խնդիրների լուծման և հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ներկայացվել է նաև վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Ընդգծելով ավելի արագ և կարճ ժամկետում աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը և հետևողական լինել տրվող հանձնարարականների կատարման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter