HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը

Երեկ Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը` պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացին, ինչպես նաև աջակցել ԿԶՆ-ների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում ընդգրկված համապատասխան  ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ԿԶՆ-ների իրականացմանն ուղղված բյուջետային միջոցների հատկացմանը, նոր միջոցների մոբիլիզացմանը, պետական ֆինանսների թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովող միջոցառումներին, ծրագրային բյուջետավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter