HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր ոսկին մեր պատմությունն է». արդվեցիները հանքատերերի առաջ փակեցին ճանապարհը

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն ավելի քան մեկուկես ժամ է` փակել են իրենց գյուղ տանող ճանապարհը՝ ոսկու հանքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնող ընկերության ներկայացուցիչների առաջ։

Այսօր Արդվիի համայնքապետարանում նախատեսված էին հանրային լսումներ, սակայն գյուղացիները որոշեցին հենց ճանապարհից հետ դարձնել հանքի համար երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնող «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին։

«Մեր ոսկին մեր պատմությունն է», «Հեռու Արդվուց», «Արդվին հայոց սրբավայր է» և այլ կարգախոսներով ցուցապաստառներ են պարզել արդվեցի երեխաները։

Գյուղապետարանի հաշվապահ Անդրանիկ Կիրակոսյանն ասում է, որ գյուղը 566 հա արոտավայր ունի, որից 140-ն ուզում են ոսկու ուսումնասիրության համար վերցնել, և իրենց բան չի մնա. «Մենք պատմություն ունենք, գերեզմաններ ունենք, ջրի աղբյուրներ ունենք էնտեղ։ Մենք իրենց տալու բան չունենք»,- ասաց ճանապարհը փակող գյուղացիներից մեկը։

Հանրային քննարկումները նախատեսված էին ժամը 12։00-ին, սակայն առայժմ ընկերության ներկայացուցիչները չեն ժամանել Արդվի։ Փոխարենը գյուղացիներին աջակցելու են եկել բնապահպաններն ու «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Գևորգ Գեորգիսյանը։

Հանրային լսման ժամանած բնապահպանության  նախարարության ներկայացուցիչները մեքենայից դուրս չեն գալիս՝ լսելու ճանապարհը փակած գյուղացիների բողոքները։

Նրանք ասում են, որ պատրաստ են քննարկել բոլոր խնդիրները՝ հանրային քննարկման համար նախատեսված վայրում, այն է՝ գյուղապետարանը։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Հրանտ Վարդանյանը փորձում էր հավաքվածներին համոզել, որ ճանապարհ փակելը ձև չէ, սակայն գյուղացիները պատասխանեցին, որ ճանապարհը փակ է միայն «Միռամ» ընկերության ներկայացուցիչների համար, մնացած բոլոր մեքենաները ելումուտ են անում գյուղ։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: «Միռամ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարություն է ներկայացրել երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը:

Մեկնաբանություններ (4)

Սարգիս
էս էլ ա պետք նայել http://hetq.am/arm/news/80913/hanqardyunaberakan-ynkerutyan-nerkayacucichnery-heracan-gyuxic-ardvecinery-bacecin-tchanaparhy.html
ՀՀԿ -ն ընդեմ կոռուպցիայի!
համը ոնց որ դուս ա եկել, հհկ դեպուտատների շեֆն ասում ա թե ինքը բանից տեղյակ չի, բայց լրագրողների մերը չմեռնի, ղուզղունի նման քրքրում են .... http://www.1in.am/2182080.html
Այդ գյուղը մեծ մարդիկ է տվել ՝
http://buh.am/2017/07/22/%D5%AC%D5%B8%D6%80%D5%AB%D5%BD-%D5%B4%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B8%D5%BE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%A5%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D6%80-%D5%BF%D5%B8%D5%B0%D5%B4%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B6/
simon
Ապրեն! Աստւած օգնի էտ յազվից պրծնեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter