HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մաքուր Երևան» նախաձեռնության շնորհիվ 70-ից ավելի հասցեներ են մաքրվել

Մայիսի 26-ին Երևանի քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին կոչ էր արել միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով քաղաքապետարանի համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մինչ օրս ստացվել են շուրջ 80 հասցեներում մաքրման անհրաժեշտության մասին նամակներ, որոնք փոխանցվել էին «Սանիթեք» ընկերությանն ու քաղաքապետարանի աղբահանության օպերատիվ շտաբին, ինչին հաջորդել էին նաև սանմաքրման միջոցառումները:
Երևանի քաղաքապետարանը համաքաղաքացիներին, հորդորում է շարունակել խնդրահարույց հասցեների վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջով տեղեկությունների տրամադրումը եւ հիշեցնում, որ հուլիսի 29-ին կազմակերպում է համաքաղաքային շաբաթօրյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter