HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Հայաստանում Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումների իրականացումը

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Ռուսաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Թռիչքափորձարարական կենտրոնի ղեկավար Ռուբեն Եսայանին, Ռուսաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Ավիացիոն սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն Ստադոմսկիյ Օլեգին և «Իլյուշինի» անվան ավիացիոն համալիրի գլխավոր կոնստրուկտոր Նիկոլայ Տալիկովին:

Ըստ ավիացիայի գլխավոր վարչության տարածած հաղորդագրության` հանդիպման ընթացքում գործընկերները նշել են, որ շուրջ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում նախատեսում են Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ռուսական բազմանպատակ ուղղաթիռի փորձարկումների իրականացում:

Բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում ռուսական ավիացիոն տեխնիկայի թռիչքային փորձարկումների նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Թռիչքային փորձարկումները կնպաստեն ՀՀ-ի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն բնագավառում համագործակցության ընդլայնմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter