HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հուլիսի 26-ին պաշտպանության նախարարությունում կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը ղեկավարում էր հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարության մամուլի ծառայութոյունը հայտնում է, որ սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման, դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման, իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները, իսկ համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Նիստին մասնակցել են նաև այս համայնքներում վերջին տարիներին ծրագրեր իրականացրած միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ևս ներկայացրել են իրենց առաջարկությունները:

Նիստի ընթացքում քննարկման առարկա են դարձել սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter