HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ընտրությունների համար գնված 1600 սնուցման սարքերը կփոխանցվեն պետական մարմիններին

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով ձեռք բերված անխափան սնուցման 1600 սարքերը ամրացնել պետական մարմիններին։

Որոշման նախագիծը մանրամասնում է, որ դոնոր երկրների տրամադրած դրամաշնորհներով և Հայաստանի կողմից տրամադրված միջոցներով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ձեռք է բերվել անխափան սնուցման սարքեր՝ ազգային ժողովի ապրիլի 2-ի և Երևանի ավագանու ընտրությունները էլեկտրոնային սարքերով կազմակերպելու նպատակով։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել պահեստավորված գույքից 1600 անխափան սնուցման սարքեր ամրացնել պետական մարմիններին։

300-ական սարքեր կստանան արդարադատության և պաշտպանության նախարարությունները, 200-ական՝ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, 150-ական` կառավարության աշխատակազմը, ազգային ժողովը, 100` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, 50-ական սարքեր էլ՝ այլ նախարարություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter