HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պուտինը ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքը:

«Վավերացնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՌԴ և ՀՀ զինված ուժերի միավորված զորախումբ ունենալու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում»,- նշված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը կնքել էին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն:

Միացյալ զորախմբի հրամանատարին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ Ռուսաստանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ:

Խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից:

Համաձայնագիրը կնքվել է 5 տարով և ժամկետի հերթական ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:

Ինչպես նշում են պաշտոնական կողմերը` զորախմբի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը ժամանակին հայտնաբերելն ու այն հետ մղելն է՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

լուսանկարը` Alexanyan / flickr.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter