HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխվում են ԿԲ-ի նպատակներն ու կառավարման մարմինների ձևավորման կարգը և պայմանները

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ նոր սահմանադրության ընդունմամբ, որով փոփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի նպատակներն ու կառավարման մարմինների ձևավորման կարգն ու պայմանները:

Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի կառավարման մարմիններին ներկայացվող պահանջները, անհատական տվյալների հավաքագրման սկզբունքները: Մասնավորապես, կենտրոնական բանկին է փոխանցվել նոր հիմնական նպատակ՝ ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովումը:

Հստակեցվել է ԿԲ վճարային համակարգերի հսկողության (oversight), մրցակցության ոլորտում գործառույթները: Նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հետ կապված փոփոխվել են ԿԲ նախագահի, տեղակալների և խորհրդի մյուս անդամների նշանակման ու ազատման դրույթները: Այլ փոփոխություններով պայմանավորված՝ ԿԲ տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով դրամավարկային քաղաքականության ծրագրի, դրա կատարման վերաբերյալ:

Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկություններով պայմանավորված՝ նախագծով սահմանվել է, որ ԿԲ-ում ձևավորվում է գործադիր կոմիտե, կատարվել են ներքին և արտաքին աուդիտներին վերաբերող փոփոխություններ, հստակեցվել են կառավարման մարմինների իրավասությունները և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter