HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետը կարևորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է տարբեր բնագավառներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի համար առավել նպաստավոր դաշտի ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը:

Վազիլ Հուդակը, իր հերթին, նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստակամ է շարունակելու ՀՀ կառավարության հետ փոխշահավետ գործակցությունը համատեղ նախանշված ուղղություններով և կյանքի կոչելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը: 

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել հետագա քայլերին և համագործակցության ընդլայնման հեռանկարներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter