HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները, ամփոփելով ստացված բանավոր և գրավոր բողոքները, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթական չհայտարարված այցն են կատարել արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Ըստ հաղորդագրության՝ աշխատակիցները առանձնազրույցներ են ունեցել ազատազրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:

«Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը արդարադատության նախարարություն կներկայացվի քննարկման գրավոր ընթացակարգի շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter