HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը` Գյուլնարա Կարիմովան

Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Կարիմովի դստերը մեղադրանք է առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի վեց հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ինչպես հաղորդում է «Դոյչե Վելլե» գործակալությունը, Կարիմովան մեղադրվում է մի հանցավոր խմբի աջակցելու մեջ, որը շորթման միջոցով տիրացել է քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների դրամական միջոցների, ֆոնդերի, բաժնեմասերի, բաժնեթղթերի եւ գույքի: Բացի այդ, հանցավոր խումբը մեղադրվում է պետական ունեցվածքի թալանի, տնտեսավարող սուբյեկտների` հարկերից խուսափելու, օֆշորային ընկերություններ ունենալու, քրեական պատասխանատվությունից խուսափելու համար փաստաթղթերի ոչնչացման, ինչպես նաեւ` ակտիվները արտասահման փոխադրելու մեջ:

Ակտիվներ` 12 երկրում

Ուզբեկստանի դատախազության հայտնած տեղեկություններով` 12 արտասահմանյան երկրների տարածքում հաստատված են այդ հանցավոր խմբի օրինականացված եկամուտները` 1,394 մլրդ ԱՄՆ դոլար, 63,5 մլն եվրո, 27,1 մլն բրիտնական ֆունտ եւ 18,5 մլն շվեյցարական ֆրանկ:

Հանցավոր խմբի ակտիվները գտնվում են հետեւյալ երկրներում` Շվեյցարիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լատվիա, Իռլանդիա, Գերմանիա, Իսպանիա, Հոնկոնգ, Ռուսաստան, ԱՄԷ, Մալթա:
Ուզբեկստանի դատախազությունը դիմել է այդ պետությունների համապատասխան մարմիններին` իրենց երկրներում հանցավոր խմբին պատկանող ակտիվները կալանքի տակ վերցնելու խնդրանքով:
«Այս պահին շարունակվում են օպերատիվ-քննչական միջոցառումները հանցավոր խմբի այլ ակտիվներ հայտնաբերելու, եւ դրանք Ուզբեկստան վերադարձնելու ուղղությամբ»,- հայտնել է դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter