HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրադրությունն առաջնագծում

Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ շփման գծի հյուսիսային ուղղությամբ` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետեր:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- գրված է պաշտոնական հաղորդագրության տեքստում:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Մի ,,տպավորիչ,, հոդված կարդացի ադրբջերի սայտում՝ հայերի դարավոր ,,դավաճանասիրության,, մասին (հոգգին.ազ): Աջ ու ձախ ,,մերկացնելով,, հայերին, հեղինակը ապացուցում է նաեւ որ Սպարտակին հայերն են դավաճանել, կամ ,,գցել,,՝ ժամանակակից լեզվով ասած: Հիմք է ծառայել Ջիովանյոլի տողերը, որտեղ ասվում է որ ապստամբ ստրուկներին խաբել են Կիլիկիացի ծովահենները: Թուրքն էլ եզրակացրել է՝ եթե Կիլիկիացի են ուրեմը հայերն են: Իսկ չարժե որ մի մասնագետ լրագրող հրապարակորեն հարցնի՝թե այ եմշագլուխներ, Սպարտակը մ.թ.ա - ում է եղել, իսկ հայերը Կիլիկիա գնացել են իրենից մոտ 1100 տարի հետո, այդ ինչպես են իրար հանդիպել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter