HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանը ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2017»-ի բացման հանդիսավոր արարողությանը

Մերձմոսկվայում հուլիսի 29-ին հանդիսավորությամբ մեկնարկել են երրորդ «Միջազգային բանակային խաղերը», որոնց մասնակցում է 28 երկրի 4000 զինվորական։

«Միջազգային բանակային խաղեր 2017»-ն անց է կացվում 5 երկրների` Ռուսասատանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի 21 զորավարժարաններում։

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ բացման արարողությանը ներկա է գտնվել նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75 հոգանոց խմբով։ Հայ զինծառայողներն իրենց ուժերը կչափեն «Տանկային բիաթլոն» մարզաձևում, զուգահեռաբար իրենց հմտությունները կստուգեն սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։ Առաջին անգամ խաղերին մասնակցում են Իսրայելը, Սիրիան, Ուզբեկստանը և Մարոկոն։

Միջազգային բանակային խաղերը կտևեն մինչև օգոստոսի 12-ը, իսկ օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կհայտարարվի նաև Հայստանի օր, որի ընթացքում կհնչեն հայկական երգն ու պարը, կներկայացվի հայկական մշակույթը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter