HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին 2 ամսվա ընթացքում Երևանում 10 տոկոսով ավելացել է աղբի քանակը

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում գրեթե 10 տոկոսով ավելացել է տեղափոխվող աղբի քանակը։ Հավաքվող աղբի քանակի նման ավելացումն, իհարկե, որոշ չափով ազդեցություն է գործել նաև աղբահանության գործընթացի վրա՝ ստեղծելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Այդուհանդերձ, «Սանիթեք» ընկերության թիմն ուրախ է, որ Երևան քաղաքում ավելացել է զբոսաշրջիկների, քաղաքի հյուրերի ու առհասարակ այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են այցելել Երևան։ Այսպես, եթե 2016 թ. նույն ժամանակահատվածում «Սանիթեք»  ընկերության կողմից օրական հավաքվել և տեղափոխվել է 900-1000 տոննա աղբ, ապա 2017 թ. այդ թիվը կազմել է 1000-1100 տոննա։   

Նշենք, որ համաշխարհային պրակտիկայում ընդունված է առհասարակ աղբահանության ոլորտի առանձնահատկությունների և գրանցվող փոփոխությունների հիման վրա վերլուծել տվյալ քաղաքում շրջակա միջավայրի կայուն զարգացման առկա վիճակը և հնարավորությունները, քաղաքային կյանքի ակտիվությունը։ Օրինակ՝ ուսումնասիրության են ենթարկվում կուտակվող աղբի քանակը, տեսակը, մարդկանց վերաբերմունքն աղբի նկատմամբ և շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում։ Երևան քաղաքում նման փորձառությունը դեռևս ձևավորման փուլում է։ Այս համատեքստում «Սանիթեք»  ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է Երևանի բնակիչներին աղբը նետել աղբամանների մեջ, հատկապես՝ քաղաքի համար նման ակտիվ ժամանակահատվածում։ Այդպիսով միասին ավելի առողջ և գեղեցիկ միջավայր կստեղծենք քաղաքի բոլոր բնակիչների համար և մեր օրինակով կնսպատենք, որ քաղաքի հյուրերը ևս հետևեն շրջակայքը մաքուր պահելու կանոններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter