HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործով նիստը հետաձվեց հանրային պաշտպանի չներկայանելու պատճառով

Ամալյա Մարգարյան

Սարի թաղում 2016թ․ հուլիսի 19-ին զանգվածային անկարգություններ կատարելու համար մեղադրվող Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ Կ. Վանոյանի պաշտպան Լ. Գասպարյանը չէր ներկայացել նիստին:

Սարգիս Արաբաջյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ պաշտպանյալները, մինչ դատարանի դահլիճ բարձրացվելը, նկատել են հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանին, ով հայտնել է, որ Կարեն Վանոյանի պաշտպանությունը նորից իրեն է մակագրվել: Դատարանը չկարողացավ կապ հաստատել Անժելա Հոբոսյանի հետ՝ նրա ներկայությունը նիստին ապահովելու համար: Կարեն Վանոյանը նշեց, որ նիստերը հետաձգվում են հանրային պաշտանների չներկայանալու պատճառով, ուստի ինքը հրաժարվում է պաշտպաններից:  Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ պաշտպաններից հրաժարվելը նույնպես պետք է կատարվի նրանց ներկայությամբ, ուստի նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 9-ին:

Հիշեցնենք, որ Կարեն Վանոյանը և Սարգիս Արաբաջյանը մեղադրվում են 2016-ի հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այս գործով 11 հոգի մեղադրվում է: Տուժող է ճանաչվել 7 ոստիկան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter