HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում ՝ պարզելու Վանաձորում 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝  պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները:

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 15:10-ին, «Փամբակ-Վանաձոր» վազորդի 2652-րդ կիլոմետրի 3-րդ պիկետում էլեկտրոքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը և մահացել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter