HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն հետևյալ առարկաների դասավանդման համար` հայերեն, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, ինֆորմատիկա: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: 

Դիմորդները պետք է ծանոթ լինեն ուսուցման ժամանակակից մեթոդներին, մշտապես հետևեն արտերկրում ու Հայաստանում դրանց զարգացման միտումներին, ուսումնական գործընթացում հանդես բերեն ստեղծագործական և նորարար  մոտեցումներ:

Վարժարանում ուսուցումը կազմակերպվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մշակված ծրագրով։ 

Պարտականություններ

       առարկայի դասավանդում,

       ուսումնաօժանդակ միջոցառումների կազմակերպում: 

Պահանջվող հմտություններ և ունակություններ

                         մանկավարժական բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,

                         սովորողների հետ աշխատելու նվազագույնը մեկ տարվա փորձ,

                         հայերենի, ռուսերենի և աշխատանքային անգլերենի լավ իմացություն,

                         համակարգչային հմտություններ (MS Office, Internet),

                         կազմակերպչական հմտություններ,

                         միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ,

                         պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում,

                         սեր և լուրջ վերաբերմունք կրթությանը ու ինքնակրթությանը։ 

Դիմելու կարգը

Թեկնածուները պետք է  [email protected] էլ. հասցեին ուղարկեն.

  1. ինքնակենսագրություն (CV) Adobe PDF կամ MS Word ձևաչափով,
  2. նամակ-հիմնավորում «Ինչո՞ւ եմ ուզում Մոնթե Մելքոնյան վարժարանում դառնալ ուսուցիչ» թեմայով ( մեկ համակարգչային էջի սահմաններում),
  3. դասավանդման, դասարանի հետ աշխատանքի սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ նկարագրություն (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլ ձևաչափերով):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Նամակի բովանդակության տողում նշել պաշտոնի անունը՝ Teacher_Subject (Subject բառի փոխարեն գրել դասավանդվելիք առարկայի անվանումը, օրինակ՝ English, Physics և այլն)։ 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 14-ը։

Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։

Աշխատանքի սկիզբը` 2017թ. սեպտեմբերի 1։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077-87-12-70      հեռախոսահամարով:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին տեսանյութը կարող եք դիտել հետևելով հղմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter