HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. կա 3 զոհ

Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը:

Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը:

Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան:
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:

Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննություն է կատարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter