HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էթիկայի եւ քննական մտածողության մասին դասախոսություններ` ՊՆ-ում

Օգոստոսի 3-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է «Էթիկան հանրային ծառայությունում և քննական մտածողություն» խորագրով դասախոսություն: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Բանախոսը` ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Բրիդջպորտի ռազմական ակադեմիայի դասախոս Աննա Կրիկորյանը, ներկայացրել է քննական մտածողության և Էթիկայի գլխավոր սկզբունքներն ու հանրային ծառայությունում դրանց կիրառման մեխանիզմները, ինչպես նաև մանրամասն անդրադարձել է Էթիկայի փիլիսոփայական ակունքներին, կոլեկտիվներն առաջնորդելու շրջանակներում էթիկայի կարևորությանը և խնդիրների լուծման ընթացքում քննական մտածողության կիրառման հանգուցային նշանակությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter